Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր այն հետեւանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որեւէ զարգացման արդյունքում». Էդուարդ Աղաջանյան

Մարտ 01,2022 16:11

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամներն այսօր ասուլիս էին հրավիրել: Պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը անդրադարձավ ռուս-ուկրաինական պատերազմին:

Հարցին Հայաստանը ի՞նչ դիրքորոշում ունի, երկար ժամանակ հնարավոր չի որեւէ դիրքորոշում չհայտնել այդ թեմայով ու խուսափել դրանից՝ նա պատասխանեց, որ Հայաստանը իր դիրքորոշումը հայտնել է. «Հայաստանը խորապես մտահոգված է իրավիճակով: Ցավոք, ինչպես եւ մենք ու մեր ժողովուրդը, պատերազմի արհավիրքի հետեւանքները մեր մաշկի վրա զգալով՝ բնականաբար, կարողանում ենք ապրումակցել ու գնահատել իրավիճակը: Որեւէ պատերազմ բնականաբար ունենում է շատ ցավալի հետեւանքներ ու ՀՀ-ն հանդես է գալիս խաղաղության եւ բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից: Իրավիճակը, իհարկե, մտահոգիչ է ու ՀՀ-ն, լինելով միջազգային հանրության անդամ ու ունենալով որոշակի դիրքորոշում, որ արդեն նշեցի, բացի դրանից՝ մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետեւանքներով: Մենք հետեւում ենք զարգացումներին ու ՀՀ-ն պետք է պատրաստ լինի բոլոր այն հետեւանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որեւէ զարգացման արդյունքում: Այսինքն, ինչպես արդեն նշեցի, ամենացանկալի զարգացումը իրերի կլինի օր առաջ ռազմական գործողությունների դադարեցումն ու անցնելը դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը: Բայց սրանք հարցեր են, որոնք ՀՀ-ի վերահսկողությունից բնականաբար դուրս են ու միակ բանը, որ մնում է, մեր տարածաշրջանում գնահատել ռիսկերն ու շարժվել առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031