Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի ցարական երևակայությունները ռուս ժողովրդին տանելու են դժբախտության, Թուրքիան էլ կտուժի». թուրք վերլուծաբան

Մարտ 01,2022 16:15

Ermenihaber. Թուրքական «Sözcü» թերթի սյունակագիր, տնտեսագետ Մուրադ Մուրաթօղլուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով Թուրքիայի տնտեսությունում ծագած խնդիրներին:

Ըստ նրա՝ Պուտինի ցարական երևակայությունները ռուս ժողովրդին տանելու են դժբախտության…

Թուրք տնտեսագետի կարծիքով Ռուսաստանը աղքատանալու է, որի հետևանքով մեծապես տուժելու է նաև Թուրքիայի տնտեսությունը:

Մասնավորապես մրգի և բանջարեղենի արտահանման, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության ոլորտները մեծապես կզգան դրա բացասական հետևանքները:

Մուրաթօղլուն նշել է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելն անհնար է թվում և որ Թուրքիան խորապես կախված է Ռուսաստանից ատոմակայանի կառուցման, բնական գազի մատակարարման, ածխի և փայտանյութի մատակարարման տեսանկյունից։

Մյուս կողմից նա համոզված է, որ Թուրքիան չի կարող միայնակ թողնել Ուկրաինային՝ մեղք գործելով իր խղճի առջև։ Բայց և լավագույն տարբերակը կլինի ոչինչ չանելը:

Այնուամենայնիվ, թուրք տնտեսագետի վերլուծության համաձայն՝ Թուրքիայի տնտեսությունն այնքան կտուժի այս ամենի հետևանքով, որքան կտուժեր, եթե պատերազմի մեջ ներքաշված լիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031