Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱԺ քաղաքական մեծամասնության 70% ան…ան մարդկանց առաջ բերել նման մարդու ու պախարակե՞լ, ուղղակի անթույլատրելի է». Աղվան Վարդանյան

Մարտ 01,2022 15:48

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ նախագահի թեկնածու կարող են առաջադրել որեւէ սրբազանի, որը հեղինակություն կունենա: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին հարցրեցին՝ ինչու ընթացք չտվեցիք այդ առաջարկին եւ թեկնածու չառաջադրեցիք սրբազանի:

Նա պատասխանեց, որ խոսքը մեր Սահմանադրության համապատասխան անձի առաջադրելու մասին էր. «Մեր սահմանադրությունն ասում է, որ ՀՀ նախագահը պետության գլուխն է, պետք է լինի անաչառ, միմիայն համազգային եւ համապետական շահերով առաջնորդվող անձ: Երկրորդ նախագահի առաջարկությունը հենց այս կոնտեքստում էր՝ մեկը լինի, որ մեր այս պառակտված իրավիճակում կամուրջներ կարողանա գցել, համախմբել եւ համատեղ ուժերով ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավել: Այս համատեքստում կարող է լինել հարգանքի արժանի մեր սրբազաններից մեկը: Շատ տրամաբանական է»:

Իսկ թե ինչ ունենք այսօր՝ Աղվան Վարդանյանն ասաց. «ՔՊ-ական իշխանությունը իրենց ղեկավարի բերանով ասաց, որ մեզ նման ղեկավար պետք չի, պետք է մեկը, որ լինի ամբողջովին մեր թիմի մաս, մեր ասածները հլու-հնազանդ անի, թեեւ նախորդն էլ չէր տարբերվում այս առումով եւ այս համազգային, համապետական նպատակները իրենց համար ընդունելի չեն: Իրենք ընտրեցին մեկին՝ անգույն, քաղաքական հստակ դիրքորոշում մի քանի անգամ ունեցած եւ հիմա ամբողջովին այս իշխանությանը սերտաճած մեկին բերեցին: Իրենք քվեարկելու էին այդ թեկնածուին: Նման պարագայում բերել մարդու ընդդիմության առաջարկով, իմ ասած արժանիքներն ունեցող ու ԱԺ քաղաքական մեծամասնության 70% ան…ան մարդկանց առաջ բերել նման մարդու ու պախարակե՞լ, ինչպես անում են իրենք սովորաբար, ուղղակի անթույլատրելի է: Նորմալ քաղաքական ուժը կասեր՝ լավ առաջարկ է, գուցե գտնեք իսկապես բոլորիս միավորող, կամրջող նման մի անձ՝ նախկին արածը մի կողմ դնելով, այս ծայրագույն իրավիճակում գտնենք հայությանը համախմբող մեկին: Իրենք գնացին սովորական տրոհված ճանապարհով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031