Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի կատարման ընթացքը

Մարտ 01,2022 15:44

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Զեկուցմամբ հանդես են եկել ֆինանսների նախարարը, Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների ղեկավարները՝ ներկայացնելով ծրագրի կատարման ընթացքը, արձանագրված հաջողություններն ու դժվարությունները:

Ծավալված շահագրգիռ քննարկումից հետո երկրի ղեկավարը նշել է, որ պետք է բանկային համակարգի պատասխանատուների հետ շարունակել ձևավորված օրակարգի շուրջ աշխատանքները՝ ապահովելու համար պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը: Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը նաև մի շարք հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031