ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, քաջատեղյակ լինելով համաշխարհային պատմության իրողություններին և աշխարհաքաղաքական գործընթացներին, կողմ լինելով ժողովուրդների և պետությունների միջև առաջացող խնդիրները պատմական արդարության և ճշմարտության սկզբունքների հիման վրա լուծելուն, արևելասլավոնական երեք եղբայրական ժողովուրդների՝ ռուսների, ուկրաինացիների ու բելառուսների միջև հարաբերությունների հարթեցումը և տարաձայնությունների հաղթահարումը համարում է բացառապես այդ ժողովուրդների ներքին գործը և իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում նրանց միջև ինչ-ինչ պատճառներով խաթարված բարեկամական-արյունակցական հարաբերությունների վերականգնման և կարգավորման գործընթացներին և դատապարտում է այդ գործընթացին այլ պետությունների անհարկի – ոչ կառուցողական միջամտությունը:
Մովսես ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
ՀԱՍԿ նախագահ