ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Յուրի Ջավադյանին:
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական, տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի աշխատանքները կարգավորվում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով: Հանձնաժողովի նպատակն է իրականացնել Սևանա լճի հետ առնչվող համալիր և տարեկան ծրագրերի, ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող լիազորված մարմինների մշակած փաստաթղթերի անկախ և մասնագիտական փորձաքննություն, մշակել և լիազորված մարմիններ ներկայացնել համապատասխան առաջարկություններ, տրամադրել դրական կամ բացասական եզրակացություններ, իրականացնել գիտական և փորձագիտական հետազոտություններ:
Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Գեղարքունիքի մարզպետի լիազորած անձը: Հանձնաժողովի եզրակացության քննարկումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով:
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ