«Մեր շուկայում կա՞ ադրբեջանական ծագման բենզին, ՀՀ-ում գործող կազմակերպություններն ուղղակի կամ անուղղակի կապվա՞ծ են ադրբեջանական կազմակերպությունների հետ, ադրբեջանական «Սոկար» ընկերության դերակատարումը կա՞ հայաստանյան բենզինի եւ վառելիքի շուկայում»,- ԱԺ լիագումար նիստում այսօր մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Գեւորգյանը պատասխանեց․ «Այո, իհարկե ունենք տեղեկատվություն։ Մեր վերջին գործարքը վրացական ընկերության հետ էր, եւ դա ոչ մի կապ չուներ որեւէ ադրբեջանական ընկերության հետ։ ՀՀ բենզին եւ դիզվառելիք մեծամասամբ գալիս է ՌԴ-ից, նաեւ Իրանից, Ռումինիայից, Բուլղարիայից։ Վստահաբար ասում եմ, որ այլ երկրի ծագման բենզին չկա ՀՀ-ում։ Բովանդակային հսկողություն ենք անում տեղերում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ