Google-ն արգելափակել է Եվրոպայի տարածքում Russia Today հեռուստաալիքի և Sputnik ռադիոկայանի հետ փոխկապակցված յություբյան ալիքները: Այդ մասին ընկերությունը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով մենք Եվրոպայի տարածքում անհապաղ արգելափակում են RT-ի և «Սպուտնիկի» հետ առնչվող բոլոր ալիքները YouTube-ում: Կպահանջվի որոշակի ժամանակ, որպեսզի մեր համակարգերն ամբողջությամբ վերականգնվեն: Մեր թիմերը շարունակում են ամենօրյա ռեժիմով հետևել իրավիճակին, որպեսզի օպերատիվ միջոցներ ձեռնարկեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Due to the ongoing war in Ukraine, we’re blocking YouTube channels connected to RT and Sputnik across Europe, effective immediately. It’ll take time for our systems to fully ramp up. Our teams continue to monitor the situation around the clock to take swift action.
— Google Europe (@googleeurope) March 1, 2022