Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անվտանգության խորհրդի նիստում զգուշավոր լավատեսություն է հայտնել երեկ Պրիպյատում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների մասին:
Նա, մասնավորապես, նշել է, որ ըստ նախնական գնահատականների՝ դրանք «զգուշավոր լավատեսություն» են ներշնչում:
«Բանակցողները պարզապես կեցցեն, իսկական տղա են: Նրանք արեցին ավելին, քան հնարավոր էր: Առաջին փուլում նրանք 5 ժամ փայլուն կերպով կատարեցին իրենց աշխատանքը»,- ասել է նա:
Անդրադառնալով բանակցություններին նախորդած գործընթացին՝ Լուկաշենկոն ասել է. «Եթե պատմեմ՝ ինչպես ենք կազմակերպել այդ բանակցությունները, իսկական թրիլլեր էր…»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ