Բելառուսի հակաօդային պաշտպանությունը բերվել է պատրաստականության՝ «թույլ չտալու համար թիկունքից հարված Ռուսաստանին»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անվտանգության խորհրդի նիստին:
«Այլ կերպ մենք չենք էլ կարող: Մենք մշտապես սպասում ենք մեր արևմտյան գործընկերների կողմից սադրանքների: Կամ քաղաքականության մեջ, կամ տնտեսության, կամ ռազմական ոլորտում»,- ասել է նա:
Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ բելառուսցի զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին և նման մտադրություն էլ չկա:
«Բելառուսական բանակը որևէ մասնակցություն ռազմական գործողություններին չի ունեցել և չի ունենում: Մենք կարող ենք ցանկացած մեկին դա ապացուցել: Ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը երբեք մեր առջև նման հարց չի դրել՝ կապված զինված հակամարտությանը մեր մասնակցության հետ: Մենք հետագայում էլ չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում հատուկ գործողությանը: Նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Լուկաշենկոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ