Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան քրեական գործեր․ բենզինի որակը եւ քանակը չեն համապատասխանում իրականությանը»․ Գեղամ Գեւորգյան

Մարտ 01,2022 12:52

«Բենզինի եւ դիզվառելիքի գինը սահուն կերպով աճում է։ Այս օրերին նորից գնաճ կա, պատճառները տարբեր են։ Ձեր տվյալներով՝ ո՞րն է պատճառը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Գեղամ Գեւորգյանը պատասխանեց․ «Մենք որեւէ բիզնեսի փաստաբանությամբ չենք զբաղվում։ Եթե ասեք մի դեպք, երբ միջազգային շուկայում գինն իջել է, իսկ ՀՀ-ում դրա արտացոլանքը չի եղել, խոսք եմ տալիս,որ հրապարակային վարույթ կձեռնարկեմ։ Իհարկե, բենզինի շուկայում կան խնդիրներ, որոնցից ամենամեծը լաբորատոր կարողությունների բացակայությունն է, որը խոչընդոտում է համապատասխան հսկողությանը։ Բայց կան քրեական գործեր․ որակը եւ քանակը չեն համապատասխանում իրականությանը։ Օպերատիվ տվյալներ հայտնելուց այս պահին զերծ եմ մնում, բայց շուկայի բոլոր տնտեսվարողների հետ կապված կա գործընթաց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031