Ինչպես հայտնել էինք, ԱԺ լիագումար նիստում ընդդիմության հեղինակած մի քանի նախագծերն այսօր չընդգրկվեցին ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, եւ ընդդիմությունն իշխանությանը մեղադրեց խոստումներին հակառակ գործելու համար։
ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մատնացույց արեց «Հայաստան» դաշինքի կողմն ու հայտարարեց․ «Պատրանք է ստեղծվում, թե իբր այս աջ կողմում նստած հայտնի հերոսի ջատագովները եւ կամակատարները (սա քաղաքական գնահատական է) հանկարծ որոշել են լծվել խորհրդարանական գործունեությանը, մենք էլ միամտաբար չենք նկատում, չենք ուզում․․․Շարունակեք ինքներդ ձեզ խաբել։ Դուք չեք ուզում, որ մենք օրենք ընդունենք, այլ ուզում եք ժողովրդին ցույց տալ, թե մեծամասնությունը չի ուզում, իսկ դուք աշխատում եք։ Ես անընդհատ մարզերում շփվում եմ մարդկանց հետ, ասում են՝ դրանց հետ ինչի՞ ես ժամանակ կորցնում, ինչի՞ ես նկատում դրանց։ Քոք մաշեցնելու ձեր քաղաքականությունը թարգեք, չի աշխատում։ Աշխատեք մեր հետ, ոչ թե հանձնաժողովների նիստերում շոուներ սարքեք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ