Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ Ուկրաինայի դեսպանը հաղորդեց, որ կա կոնկրետ ճանապարհ ու խորհուրդ է տրվում այդ ճանապարհով լքել, բայց այդ ճանապարհը անվտանգ չի». Հրաչյա Հակոբյան

Մարտ 01,2022 12:20

«Ես ամեն օր խոսում եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ: Առաջին օրը նաեւ խոսել եմ Հայաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: Խոսել եմ նաեւ Ուկրաինայի իմ գործընկերոջ՝ Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավոր Դարյա Վոլոդինայի հետ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց հայ-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավար, ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Նա վստահեցրեց, որ տեղեկություններ է ստացել, որ դեսպանությունը շատ ինտենսիվ կապ է պահում ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ Ուկրաինայի հայերի միության հետ. «ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել լքել Ուկրաինայի տարածքը, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ միջամտություն: Լեհաստանի եւ Ռումինիայի դեսպանատան հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ՀՀ քաղաքացիները կարող են 15 օր ժամկետով առանց վիզայի մուտք գործել այդ երկիր, այնուհետեւ տեղափոխվել երրորդ երկիր: Վերջին անգամ երեկ եմ խոսել դեսպանի հետ: Դիմումները էլի շարունակվում են, բայց կարծես թե ՀՀ քաղաքացիություն ունեցողները հիմնականում տեղափոխվել են այլ երկիր: Ապաստարաններում հիմնականում Ուկրաինայի քաղաքացիներն են, որոնք չեն ցանկանում լքել այդ տարածքը»:

Հարցին՝ Կիեւը, Խարկովը շրջափակված են, այդ քաղաքներից մեր քաղաքացիները ինչպե՞ս կարող են դուրս գալ՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ինձ դեսպանը հաղորդեց, որ կա կոնկրետ ճանապարհ ու խորհուրդ է տրվում այդ ճանապարհով լքել, բայց այդ ճանապարհը անվտանգ չի: Միջանցք է թողնված, որ այդ միջանցքով լքեն»:

Հարցին՝ դուք հայ-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավարն եք, կարո՞ղ եք բացատրել՝ մեզ ինչո՞ւ այս ընթացքում չի հաջողվել իսկապես բարեկամություն ձեռք բերել, 44 -օրյա պատերազմի օրերին տեսանք Ուկրաինայի դիրքորոշումը՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Եկեք գնահատական չտանք՝ բարեկամություն չի հաջողվել անել, կամ բարեկամություն արել ենք: Բայց ամեն դեպքում ճիշտ եք ասում, ունենք այն, ինչ ունենք ու մեր ունեցածի շրջանակներում փորձում ենք հնարավորինս անել»:

Հրաչյա Հակոբյանը պատմեց, որ մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը հետաքրքիր հանդիպումներ է ունեցել ու պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ գարնանը մշակութային օրեր անցկացնեին Կիեւում. «Հիմա հասկանում եմ, որ դա հնարավոր չի լինի անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031