Մարտի 1-ին, ժամը 07։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի թիվ 47 դպրոցի դահլիճից նկատվում է ծուխ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցում գտնվող թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 09:32-ին։
Կարդացեք նաև
Այրվել է դահլիճի մանրահատակը (մոտ 50 քմ)։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն