Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միջազգային հանրության կոչերն արցախյան պատերազմի օրերին անդեմ չէին, բնավ, այլ՝ հավասարության նշան դնող». «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 01,2022 11:21

Ռուս-ուկրաինական իրադարձությունների համապատկերին հայ հանրությունը կարող է ձերբազատվել (եւս մեկ փորձ) տարիներ շարունակ իրեն մատուցված կեղծ «ուսմունքներից»։ Գաղափարներ, հենց որոնց պատճառով նաեւ հնարավոր եղավ այդքան դյուրությամբ երկփեղկել մեր հասարակությունը։

Դաս երկրորդ։ Տարիներ շարունակ մեզ վարժեցրել են երկակի, նույնիսկ եռակի ստանդարտներն ընկալել իբրեւ բացարձակ ճշմարտություն։ Մինչդեռ սա պատրանք է, որից ժամ առաջ ազատվելն անհրաժեշտություն է մեր հանրության համար։ Հիշում ենք արցախյան պատերազմի օրերին միջազգային հանրություն կոչվածի կողմից հնչող անդեմ հայտարարությունները, կոչերը։ Թեեւ եթե ուշադիր լինեինք, կհասկանայինք, որ դրանք բնավ էլ անդեմ չեն, այլ՝ հավասարության նշան դնող։ Իսկ եթե հավասարության նշան է դրվում սեփական հողը պաշտպանող հայի եւ հայի հողի վրա հարձակվողի միջեւ, ապա դա նշանակում է մի բան՝ հայտարարությունը հօգուտ հայի հողի վրա հարձակվողի է։

Դաս երրորդ՝ հանրության առավել գիտակ հատվածը (փորձագետներ, մասնագետներ), որ տեղեկատվության առավել լայն հոսքերի է տիրապետում, այդ հոսքերի վերլուծությունը հնարավորինս պարզ պետք է մատուցի հանրությանը՝ բայց առանց ազդեցության կողմնորոշումների։ Օրինակ, երբ խոսում են SWIFT վճարային համակարգից ՌԴ-ի մի շարք բանկերի անջատման քայլերից ու դրա հետեւանքներից, պետք է խոսեն նաեւ այն փաստից, որ, ասենք, Չինաստանը չի աջակցել այդ համակարգից ՌԴ-ի անջատմանը։ Եվ նոր միայն համապարփակ ներկայացնեն այդ ամբողջ գործընթացի հետեւանքն ու դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Կամ՝ ռուբլու արժեզրկման հետեւանքով կանխատեսել ռուսական տնտեսական կոլապս ու խոսել ՀՀ տնտեսության վրա դրա ազդեցությունից, թերի է։ Ամբողջական եզրակացության համար զուգահեռ պետք է խոսվի նաեւ նավթի կտրուկ թանկացումից, ռուսական գազային մատակարարումներից։ Այո, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են կասեցնել դեպի Արեւմուտք ռուսական գազի ու նավթի մուտքը, բայց չպետք է մոռանալ նաեւ, որ ռուսական կողմը սպառման մեկ այլ գլխավոր ուղղություն ունի՝ Ասիան։ Օրինակ՝ Չինաստանի ազգային նավթագազային ընկերության հետ երկարաժամկետ մատակարարման պայմանագիր ունի։ Այո, համապարփակ տեղեկատվության մշակումը դժվար ու տանջալից գործընթաց է։ Բայց պիտի արվի եւ միայն վերջնական եզրահանգումը մատչելի մատուցվի հանրության այն հատվածին, որին ուզում ենք հասանելի դարձնել իրական տեղեկատվությունը։ Որովհետեւ սա շատ նուրբ թեմա է, որովհետեւ մեր հանրության մի մասն ապրում է ռուսական տրանսֆերտների հաշվին։ Որովհետեւ մեր տնտեսությունը շատ զգայուն է այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է ռուսական տնտեսությունում։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031