Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները վերջին մեկ տարվա ընթացքում մեր դեմ 60-ից ավելի գիտական աշխատություն են հրապարակել, իսկ մենք ի՞նչ ենք արել». «Ժողովուրդ»

Մարտ 01,2022 11:00

«Միջազգային հարթակներում թուրքերի ու ադրբեջանցիների համակարգված աշխատանքի հետեւանքով մեր հոդվածների վրա արգելք է դրվում: Միջազգային հարթակներում պարտվել ենք ադրբեջանական քարոզչությանը: Հայաստանի գիտնականներն այս առումով իհարկե քայլեր ձեռնարկում են, բայց պետական աջակցություն ու հայեցակարգ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար»,- նշում է նա: Պետության կողմից հստակ ռազմավարության ու հայեցակարգի բացակայության մասին է բարձրաձայնում նաեւ պատմաբան Գեւորգ Ստեփանյանը:

«Ադրբեջանի գիտնականները վերջին մեկ տարվա ընթացքում մեր դեմ 60 ավելի գիտական աշխատություն են հրապարակել, հիմնականում՝ օտարալեզու: Իսկ մենք ի՞նչ ենք արել. ցավոք՝ ոչինչ, որովհետեւ այդ քաղաքականությունը պետական անվտանգության մաս չի կազմել, հստակ ուղենիշներ չեն եղել: Ինչ էլ արվել, ակադեմիական մակարդակով է արվել, բայց չկա այն հայեցակարգը, որ իմանան՝ մեր գրած նյութն ինչ հայեցակարգում պետք է տեղավորենք»,- ընդգծում է Ստեփանյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031