«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանը եւ Սոնա Ղազարյանը փետրվարի 28-ին հանդիպել են Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ:
Ողջունելով հյուրին` հայ խորհրդարանականները կարեւորել են հայ-կանադական համագործակցության խորացումը, նոր նախաձեռնությունների իրականացումը, հատկապես խորհրդարանների մակարդակով: Օրենսդիրները բարձր են գնահատել Կանադայի` Հայաստանում կայացած հեղափոխությունից հետո տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին սատարելը:
Ստեֆան Դիոնի գնահատմամբ` Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում, եւ Կանադան ցանկանում է աջակցություն ցուցաբերել այդ ճանապարհին:
Կարդացեք նաև
Քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրի իրագործման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր:
Օրենսդիրները համոզմունք են հայտնել, որ տարբեր ծրագրերի շրջանակում համատեղ համագործակցությունը եղել է ու կլինի արդյունավետ:
Պատգամավորները կարեւորել են ժողովրդավարական ինստիտուտների կայացումը եւ դրանց նկատմամբ հանրության վստահությունը բարձրացումը:
Զրույցի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների համատեղ իրագործումը:
Կարեւորվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի` Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծված զարգացման ծրագիրը:
ՀՀ Ազգային ժողով