Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տղամարդկանց եւ կանանց մարտ ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակները:
Կանանց TOP 100-ում տեղ են գտել Հայաստանի երեք ներկայացուցիչներ՝ Էլինա Դանիելյանը, որը զբաղեցնում ՝ 31-րդ հորիզոնականը, Աննա Սարգսյանը՝ 55-րդ եւ Լիլիթ Մկրտչյանը՝ 76-րդ տեղ:
Տղամարդկանց ուժեղագույն հարյուրյակում մեր շախմատիստների ներկայությունը կրճատվել է: Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 95-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ