«Մարտի 1-ի գործը քաղաքական էր և բացահայտելու համար անհրաժեշտ էր քաղաքական կամք ու քաղաքական գործիքներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ, կուսակցության իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին։
Նա ասում է, որ հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղքի հարցն այդպես էլ քննության առարկա չդարձավ։
Ա․ Խաչատրյանը նաև հավելում է, որ տևական ժամանակ է, ոչ նախաքննական մարմնից, ոչ դատախազությունից Մարտի 1-ի գործով որևէ տեղեկություն չեն ստանում։
«Դա նշանակում է, որ Մարտի 1-ի նախաքննության մասով քրեական գործը կամ կասեցված է, կամ՝ կարճված։ Ինձ մոտ կա տպավորություն, որ քրեական գործը փակված է։ Որևէ ակտիվ նախաքննություն կամ քննություն, կամ դրա մասին տեղեկության մենք չենք տիրապետում»,- ասում է ՀԱԿ անդամը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով դատական համակարգին ընդհանրապես՝ ՀԱԿ անդամը շեշտում է, թե Մարտի 1-ի գործը քննած մոտ երկու տասնյակ դատավորներ դեռ պաշտոնավարում են։
Մանրամասները՝ տեսանյութում։