Մինչ շարունակվում են խաղաղության շուրջ բանակցություններն Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե որ պայմաններում է հնարավոր կարգավորման հասնել:
Ինչպես հաղորդվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, Պուտինը քիչ առաջ զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և ընդգծել, որ կարգավորումը հնարավոր է միայն «անվտանգության ոլորտում Ռուսաստանի շահերը հաշվի առնելու անվերապահ պայմանով, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ ռուսական ինքնիշխանության ճանաչում, ուկրաինական պետության սահմանազատման և սահմանագծման հարցերի լուծում և դրա չեզոք կարգավիճակի ապահովում»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ