Արագածոտնի մարզի Թալին համայնքը հայրենիքին շատ հերոսներ է տվել։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանի, խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավար Անուշավան Ասատրյանի հետ փետրվարի 25-ին Արցախյան 44-օրյա պատերազմում արիաբար զոհված թալինցի հերոսների օջախներում էր։ Նրանք հերոսների ծնողներին հանձնեցին ՀՀ և Արցախի նախագահների հրամանագրերով շնորհված մեդալները։
Հետմահու մեդալներ են ստացել Սերյոժա Մկրտիչի Ասատրյանը (Զովասար), Մխիթար Շահենի Ասատրյանը (Զովասար), Գառնիկ Աշոտի Առաքելյանը (Թալին), Կարեն Վրույրի Ստեփանյանը (Վերին Սասնաշեն), Արսեն Ավթանդիլի Պետրոսյանը (Իրինդ):
Սերգեյ Մովսիսյանը հերոսածին ծնողներին ուժ ու կորով մաղթեց, ներկաները լռության րոպեով ընդմիջեցին հանդիպումը։
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարան