Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներից մեկի հասցեին սոցցանցում արած գրառումների հետքերով ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, որ փետրվարի 22-ին Երեւանի բնակիչ Լ. Հ․-ն «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում ծանր վիրավորանք պարունակող հրապարակումներ է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ։ Գրառումների հեղինակն օրեր անց ներկայացել է ոստիկանություն եւ տվել բացատրություն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ