Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ: Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Աքարը նշել է, որ Թուրքիան շարունակում է հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային` միևնույն ժամանակ չդադարեցնելով աշխատել տարածաշրջանի խաղաղության ուղղությամբ:
Ռեզնիկովը շնորհակալություն է հայտնել Աքարին թուրքական կողմի հումանիտար օգնության ու խաղաղությանը միտված ջանքերի համար: