Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ասում եք՝ ռուսական զորքերը, ռազմաբազան հենց Հայաստանից դուրս գան, Եվրոպան ու ՆԱՏՕ-ի զորքերը կես ժամից կգան ու մեզ կպաշտպանեն, տեսա՞ք ինչ եղավ»․ Արշակ Զաքարյան

Փետրվար 28,2022 15:53

Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը «Հայելի» ակումբում վերլուծելով ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի պահվածքը, որ նրանք, հենց Զելենսկու խոսքերով, Ուկրաինային միայնակ թողեցին, համեմատեց 44-օրյա պատերազմում Հայաստանի արեւմտամետների հայտարարությունների հետ եւ հիշեցրեց. «Տեսա՞ք ինչ եղավ: Այն, որ ասում եք՝ ռուսական զորքերը, ռազմաբազան հենց Հայաստանից դուրս գան, Եվրոպան ու ՆԱՏՕ-ի զորքերը կես ժամից կգան ու մեզ կպաշտպանեն, տեսա՞ք ինչ եղավ:

Այն, ինչ կատարվում է հիմա, լավ դաս եղավ մեր համար: Նրանք, որ ասում էին, թե 44-օրյա պատերազմում մեր բանակը պարտվեց, ոչ պակաս, քան Ուկրաինայի վրա այս հարձակմանը, մենք դիմացանք: Միեւնույն ժամանակ հետեւից էլ հարված ստացած մեր բանակը կարողացավ 44 օր դիմանալ այդ արհավիրքին: Եվ ոչ մի ՆԱՏՕ մեկ հատ վիրակապ չուղարկեց: Այնպես որ, հայի բանաձեւը հետեւյալն է. չկա հայ, չկա աշխարհը:

Ի՞նչ է ցույց տալիս այս պատերազմը: Այն, որ աշխարհը նորից միաբեւեռ չի դառնա: Եվ երկբեւեռության պարագայում մենք պետք է ճիշտ ընտրություն անենք: Պետք է մի կողմ դնել ռուսաֆոբությունն ու ռուսամոլությունը: Հայաստանի, ազգային, պետական շահերից ի՞նչ է բխում, ի՞նչ վտանգներ ու ի՞նչ խնդիրներ են մեր առջեւ կանգնած: Սա հաշվի առնելով է պետք ուղղորդվել: Ռուսները եւ ուկրաինացիները Նրանք սլավոն են, հետեւաբար, ազգի մասին չէ խոսքը: Այդպես լինում է, երբ երկիրդ, երկրների ղեկավարությունը վերցնում եւ հանձնում են օտարահպատակ խեղկատակներին: Ու հետո հարցնում ենք, թե երկիրն ինչպես քանդվեց»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28