Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հնարավոր ընդհարման մասին արտահայտություններն անթույլատրելի են: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պարզաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ի առաջատար երկրներից որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ագրեսիվ հայտարարություններ են հնչեցրել Ռուսաստանի հասցեին, Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Եղել են արտահայտություններ տարբեր մակարդակներում տարբեր ներկայացուցիչների կողմից որոշակի կոնֆլիկտային իրավիճակների, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախումների մասին: Դա համարում ենք միանգամայն անընդունելի, անգամ այդպիսի հայտարարություններն անընդունելի են»:
Այնուամենայնիվ, Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղղակի բախման վտանգ կա: «Դա թողնում եմ առանց մեկնաբանության»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ