Փետրվարի 28-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում եւ Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ, այս համատեքստում, հայ-կանադական համագործակցության հեռանկարները:
Կարեւորվել են խորհրդարանական դիվանագիտության ոլորտում աշխատանքները եւ միջազգային հարթակներում երկու երկրների միջեւ համագործակցությունը:
Քննարկվել են Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով