Բաքվում ավարտվել է հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը, որոնց Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են ահաբեկչության մեջ:
Դատախազը պահանջել է նրանց մեղավոր ճանաչել և Սարգսյանին դատապարտել 20, իսկ Ռաֆայելյանին՝ 19 տարվա ազատազրկման:
Սարգսյանն ու Ռաֆայելյանը գերեվարվել են 2021թ. մայիսի 27-ին: Նրանք մեղադրվում են ահաբեկչության, զենքի անօրինական շրջանառության, սահմանն անօրինական հատելու և դիվերսիայի մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ