Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սինանյանը գալիս է Ֆրանսիա եւ փորձում տկարացնել ավանդական կազմակերպությունները»․ Մուրադ Փափազյան

Փետրվար 28,2022 14:16

«Տպավորություն ունեմ, որ արտաքին հարաբերությունների մակարդակը բարձրացնելու խնդիր կա։ Հայաստանի շուրջ նոր հետաքրքրություններ պետք է ստեղծվեն, ավելի լուրջ համագործակցություն պետք է լինի։ 30 երկրում հայկական սփյուռքը ներկա է եւ աշխատում է»,-«Հայ հեղափոխական դաշնակցության» 34-րդ ընդհանուր ժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը։

«Սփյուռքում ներուժը կա, որը չի օգտագործում այսօր Հայաստանը։ Դժբախտաբար այդպես է։ Մեկ ազգ, մեկ ժողովուրդ կարգախոսը միայն կարգախոս չէ, այն պետք է իրականություն դառնա։ ՀՀ-Արցախ-սփյուռք միասնությունը նոր գաղափարներ պետք է առաջ բերի, որպեսզի ուժ տա հայրենիքին։ ՀՀ իշխանությունը պետք է փոխի իր քաղաքականությունը սփյուռքի հանդեպ։ Գերագույն հանձնակատարով չի կարելի ասիկա, մանավանդ որ գերագույն հանձնակատարը կգա Ֆրանսիա՝ տկարացնելու համար համայնքը։ Ֆրանսիան այն համայնքն է, որը հաջողություններ արձանագրած է ոչ միայն ցեղասպանության, այլեւ Արցախի անկախության ճանաչման գործում։ Ֆրանսիան այն երկիրն է, որի դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը չեն հաջողեր հասնել մեր մակարդակին։ Պարոն Սինանյանը գալիս է Ֆրանսիա եւ փորձում տկարացնել ավանդական կազմակերպությունները, որոնք հաջողություններ արձանագրած են։ Ինչո՞ւ կուզե նա տկարացնել մեզ»,-հարցադրում արեց Մուրադ Փափազյանը։

Հիշեցնենք՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վերջերս հայտարարել էր․ «Ինստիտուցիոնալ, հին սփյուռքի մենաշնորհային կարգավիճակ կա։ Տասնամյակներ շարունակ այդ կազմակերպությունները մենաշնորհ են ունեցել ՀՀ-ի հետ հարաբերություններում։ Հիմա մեր գործելաոճն այլ է։ Որեւէ մեկին չենք պատրաստվում մենաշնորհ տալ եւ աշխատում ենք բոլոր սփյուռքյան կառույցների ու անհատների հետ»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28