Ուկրաինայի իշխանությունները դիմել են Եվրամիությանը՝ խնդրելով իրենց ընդունել կազմակերպություն հատուկ ընթացակարգով: Նման խնդրանքով ԵՄ-ին դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքով հրապարակված տեսաուղերձում:
«Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ խնդրանքով անհապաղ միանալ նոր հատուկ ընթացակարգով: Մենք շնորհակալ ենք գործընկերներին, որ նրանք մեզ հետ են, բայց մեր նպատակն է միասին լինել բոլոր եվրոպացիների հետ, և որ գլխավորն է՝ լինել նրանց հավասար»,- ասել է Զելենսկին:
Զելենսկին նաև հայտնել է, որ ռուսական բանակի զոհերը հասել են 4500-ի, իսկ ուկրաինական կողմում զոհվել է 15 երեխա:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի հաղորդում սեփական զոհերի և վիրավորների մասին: Փետրվարի 27-ի դրությամբ գերատեսչության պաշտոնական կայքում այդ մասին որևէ տեղեկություն չկա:
Կարդացեք նաև
Անկախ աղբյուրներից կողմերի կորուստների մասին տեղեկությունը հաստատված չէ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ