Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ է, որ խզում եմ նկատում սփյուռքի եւ հայրենիքի միջեւ»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Փետրվար 28,2022 13:38

«Աշխատելու մեծ դաշտ ունենք, որպեսզի ամրապնդվի հայ ժողովրդի ներքին միասնականությունը։ Սա էական անհրաժեշտություն է այսօր։ Պատերազմից հետո առաջին անգամ է, որ խզում եմ նկատում սփյուռքի եւ հայրենիքի միջեւ՝ մի բան, որն ահազանգ է»,-«Հայ հեղափոխական դաշնակցության» 34-րդ ընդհանուր ժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Եթե անցյալում սփյուռքի մեծ հատվածներն իշխանության հանդեպ կեցվածք ունեին, ապա հիմա սկսել են վերածվել Հայաստան-սփյուռք հարցի։ Սրա դեմ պետք է պայքարել ամեն գնով։ Ամուր սփյուռքը գրավականն է հզոր հայրենիքի, եւ հայրենիքի գուրգուրանքը  գրավականն է սփյուռքի կենսունակության։ Սրա նախաձեռնողն, անշուշտ, իշխանությունը պետք է լինի։ Եթե սա չեղավ, ապագան վտանգված է»,-համոզմունք հայտնեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա նշեց, որ ՀՅԴ-ն այս հարցով երկխոսության մեջ է համահայկական կառույցների հետ, որպեսզի համազգային օրակարգ ձեւավորելու հարցում դիրքորոշումները հստակեցվեն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28