Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքա˚ն գումար է հավաքվում, ո˚ւր է ուղղվում. համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով կառավարման էլեկտրոնային համակարգ կներդրվի

Փետրվար 28,2022 13:14

Երևանի մոտ 5000 բազմաբնակարան բնակելի շենքերը կառավարում են 260 համատիրությունները, իսկ 140 շենք էլ՝ լիազոր-կառավարիչները: Շենքերի պահպանման համար բնակիչներն ամեն ամիս պետք է վճարեն որոշակի գումար:

«Բազմաբնակարան շենքերի պահպանման վճարները պարտադիր են: Դա ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար է»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Որքա˚ն գումար է հավաքվում, ո˚ւր է ուղղվում այն և արդյո՞ք բնակիչները տեղեկացված են: Մենք շրջեցինք տարբեր վարչական շրջաններում:

Մի շարք համատիրություններ գումարները հիմնականում հավաքում են բանկային հաշվեհամարին փոխանցմամբ, իսկ հաշվետվություն ներկայացնում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Կապը բնակիչների հետ պահում են նաև սոցիալական ցանցերով:

«Յուրաքանչյուր շենքի համատիրության պարտավորվածության շրջանակում է ապահովել բազմաբնակարան շենքի պահպանման համար նախատեսված պարտադիր նորմերը, և քաղաքապետարանը այդ պարտադիր նորմերի կատարման վերահսկողություն կարող է իրականացնել, իսկ մնացած ամբողջ գործառույթները բաժնային սեփականատերերի տիրույթում են»,-նշում է Արսեն Կարոյանը:

Համատիրությունների մեծ մասը, սակայն, դեռ շարունակում է գումար հավաքել հսկիչների ուժերով, իսկ հաշվետվությունները լավագույն դեպքում փակցնել միայն մուտքերում: Որոշ հասցեներում հաշվետվությունների անգամ հետքը չգտանք:
Խնդիրը լուծելու համար համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ:

«Երևանում կան շենքեր, որոնք ներքին կարգով ստեղծել են էլեկտրոնային համակարգ, բայց, որպեսզի դա ընդգրկուն լինի, պետք է մշակվի ընդհանուր համակարգ: Երևանի քաղաքապետի կողմից հանձնարարական կա՝ մշակել էլեկտրոնային համակարգ, որն ավելի թափանցիկ կդարձնի շենքի կառավարումը: Այսինքն՝ պարտադիր նորմերի համար վճարված գումարները ավելի տեսանելի կլինեն մեր բնակիչների համար, թե ինչ նպատակով են ծախսվել»,-ասում է Արսեն Կարոյանը:

Նոր համակարգի ներդրումը համատիրությունների աշխատանքը կդարձնի առավել արդյունավետ, կամրացնի բնակիչ-համատիրություն կապն ու փոխվստահությունը:

Բնակիչները պետք է գիտակցեն, որ շենքն իրենց համատեղ սեփականությունն է ու այն պահպանելու համար պետք է ժամանակին կատարել վճարումները՝ չմոռանալով հետևել ծախսերին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28