Այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր խորհրդական Մերի Մարգարյանից հետաքրքրվեց քաղաքապետարանի մի աշխատակցի մասին, որին գործից ազատել են։
«Տիկին Մարգարյան, մենք տենց ունիկալ հիմնարկ ենք, ուզում եմ հասկանալ՝ այն քաղաքացին, որն այս երեք ամիս է՝ ուզում էր դուրս գալ քաղաքապետարանից եւ երեք ամիս է՝ իրեն չէինք ազատում, վերջը դուրս եկա՞վ»,-հետաքրքրվեց քաղաքապետը։
Խոսքը կենդանաբանական այգու աշխատակցի մասին էր։ Մերի Մարգարյանը վստահեցրեց, որ նրան ազատել են աշխատանքից, վերջնահաշվարկը կատարված է։
«Զոռովից պահում էինք, որ աշխատեր, ինքն ուզում էր գնար, բայց զոռովից պահում էինք»,-հեգնեց Հրաչյա Սարգսյանը։
Կարդացեք նաև
Մերի Մարգարյանն էլ հեգնանքով շարունակեց․ «Նման դեպքերը շատ են։ Շահագործում ենք մարդկանց»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ