Այսօր Ուկրաինայի ժամանակով 12:00-ին բանակցություններ տեղի կունենան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: «Ժողովրդի ծառաներ» կուսակցության ներկայացուցիչ Եվգենի Կրավչուկն ասել է, որ իրենք բանակցությունների վայր են թռչում լեհական ուղղաթիռով:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նույնպես հաստատել է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 12:00-ին:
Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարգադրել է պատվիրակություն ուղարկել Բելառուս բանակցությունների համար: Մեդինսկին ասել էր, որ Ուկրաինան համաձայնել է բանակցություններն անցկացնել Գոմելի շրջանում, և ռուսական պատվիրակությունը գնացել է այնտեղ: Ավելի ուշ «Սպուտնիկ Բելառուսը» հայտնել է, որ բանակցությունների վայր է ընտրվել Ալեքսանդրովա-Վիլչա անցակետը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
ԱՂԲՅՈՒՐ՝ BBC, «ՌԻԱ Նովոստի», «Սպուտնիկ Բելառուս»