Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի միակ նպատակն ու հոգեգար ցանկությունն Արցախի վերջնական բռնազավթումն ու բնիկ ժողովրդի վերացումն է. Արթուր Թովմասյանը Սումգայիթյան ցեղասպանության 34-րդ տարելիցի առթիվ ուղերձ է հղել

Փետրվար 28,2022 11:01

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Սումգայիթյան ցեղասպանության 34-րդ տարելիցի առթիվ ուղերձ է հղել

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 34 տարի։

Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի շատ ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է ու ներկան, բայց ոչ՝ երբեք ապագան։

20-րդ դարասկզբին ծնունդ առած արհեստածին պետություն Ադրբեջանն իր կազմավորման ժամանակներից ի վեր ստանձնել է հայատյաց առաքելություն։ Ապացույցը՝ 1988թ․-ին կազմակերպած սումգայիթյան ջարդերն ու պարբերաբար շարունակվող պատերազմներն են։

Ադրբեջանի միակ նպատակն ու հոգեգար ցանկությունն Արցախի վերջնական բռնազավթումն ու բնիկ ժողովրդի վերացումն է։
Անպատժելիությունն ու անհանդուրժողականությունն ադրբեջանական իշխանություններին մղեցին նոր ցեղասպան գործողությունների։
Հայատյացության դրսևորումն իր գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, մասնավորապես՝ Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, սպանությունների, խոշտանգումների, մշակութային ցեղասպանության ձևով։

Խստորեն դատապարտելով Սումգայիթյան ոճրագործությունը և արցախահայության հանդեպ իրականացվող շարունակական քաղաքականությունը՝ կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին՝ գործուն քայլեր ձեռնարկել հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ։

Մենք պետք է դուրս գանք այս ծանր իրավիճակից և, մեր պապենական հողում ապրելով, պահանջատեր լինենք մեր իրավունքներին։

Խոնարհումս ադրբեջանական բռնություններին զոհ դարձած մեր հայրենակիցների և արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28