Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը

Փետրվար 28,2022 11:07

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն Ռուսաստանից անհապաղ կոմերցիոն թռիչքներով հեռանալու մասին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը կիրակի օրը՝ մատնանշելով ավիաընկերությունների աճող թվին, որոնք չեղարկում են թռիչքները ՌԴ-ից, ինչպես նաև երկրների, որոնք փակում են Ռուսաստանի համար իրենց օդային տարածքը Ուկրաինա ներխուժումից հետո:

«ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն Ռուսաստանից անհապաղ հեռանալու մասին՝ օգտագործելով առևտրային տարբերակները, որոնք դեռ հասանելի են», – ասված է կիրակի օրը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված նախազգուշացման մեջ:

Դեսպանատունը խնդրել է ամերիկացիներին դիտարկել նաև «գործողությունների ծրագիր, որը չի ներառում ԱՄՆ կառավարության օգնությունը»։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, որը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր հարձակումն է եվրոպական պետության վրա, առաջացրել է Արևմուտքի պատասխան գործողությունները:

Դեռևս մի քանի օր առաջ՝ փետրվարի 20-ին, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ՌԴ-ում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել դիտարկել տարհանման տարբերակը՝ մատնանշելով Մոսկվայում և ռուս-ուկրաինական սահմանին հնարավոր հարձակումների վտանգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28