Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պեկինը պետք է ավելին անի. Սպիտակ տունը կոչ է անում Չինաստանին դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա

Փետրվար 28,2022 10:19

«Ամերիկայի ձայն». Սպիտակ տունը կոչ է արել Չինաստանին դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։

Չինաստանն իրականացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ ներխուժման հետ կապված որոշ պատժամիջոցներ և վերջերս հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի ինքնիշխանության, MSNBC-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին։

Այնուամենայնիվ, նա ազդարարեց, որ Պեկինը պետք է ավելին անի:

«Այժմ կողքի անցնելու ժամանակը չէ։ Այժմ ժամանակն է բարձրացնել ձեր ձայնը և դատապարտել նախագահ Պուտինի և Ռուսաստանի գործողությունները՝ ինքնիշխան երկիր ներխուժելու համար», – ասել է Փսակին:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջին շրջանում չի խոսել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, սակայն չի բացառել նման խոսակցություն ապագայում։

«Բայց Չինաստանի ղեկավարությունը նույնպես պետք է կարևոր քայլ կատարի՝ գնահատելու համար, թե որտեղ նրանք կլինեն, երբ գրվեն պատմության գրքերը», – ասել է Փսակին:

Օրերս Բայդենը քողարկված քննադատություն արեց Չինաստանի հասցեին, երբ Պեկինը հրաժարվեց Մոսկվայի գործողությունները ներխուժում որակելուց և բոլոր կողմերին զսպվածության կոչ արեց։

«Պուտինը կդառնա միջազգային ասպարեզում վտարանդի: Ցանկացած երկիր, որը հավանություն կտա մերկապարանոց ագրեսիային Ուկրաինայի դեմ, նույնպես հարված կստանա իր վարկանիշին»,- ասել է Բայդենը՝ ուղղակիորեն չնշելով Չինաստանը։

Չինաստանը Ռուսաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման առումով։ 2020 թվականին Չինաստանը գնել է ռուսական արտահանվող նավթի մեկ երրորդը, իսկ այստեղից Ռուսաստան տարհանել արտադրված ապրանքների լայն տեսականի՝ բջջային հեռախոսներից և համակարգիչներից մինչև խաղալիքներ և հագուստ:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան և ԵՄ-ը նոր պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ՝ ի հավելում ավելի վաղ ձեռնարկված միջոցների, այդ թվում՝ Գերմանիայի որոշմանը՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը դադարեցնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28