Sky News-ի լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական ռեժիմի հետ բանակցել Մինսկում, սակայն դա ինչպե՞ս կարող է ընդունելի լինել Զելենսկու համար, եթե Ռուսաստանը առաջարկում է հանձնվել դեռ մինչեւ քննարկումները սկսվելը, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակադարձեց. «Ես երկու անգամ ասացի, որ Ռուսաստանը հայտարարել է, թե պատրաստ է բանակցությունների համար միջգերատեսչական պատվիրակություն ուղարկել Մինսկ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակն ասել է՝ մենք պատրաստ ենք: Հաշվի առնելով, որ նաեւ նշվեց արտգործնախարարությունը, ես նույնպես կարող եմ ասել, որ այդպիսի աշխատանք, իրոք, կատարվում է եւ կարող է սկսվել ցանկացած պահի: Հարցն այն է, որ այն կողմից կրկին գուցե Արեւմուտքի ազդեցության տակ չսկսվի այդ խաբեությունը եւ որ Կիեւի ներկայացուցիչներն իրենք չսկսեն միմյանց հերքել: Ես հենց նոր մեջբերեցի Կուլեբայի հայտարարությունը: Դա ես չէի հնարել չէ՞, դա գործակալություններով է գնացել, եւ ես ստուգել եմ: Նրանք պետք է կողմնորոշվեն. կամ դրանք բանակցություններ են, կամ ինչ-որ նախապայմաններ մեզ»:
Լրագրողի ճշտող հարցին, որ Պեսկովն ասել է, թե իրենք պատրաստ են միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան կապառազմականացվի, ինչը ամբողջովին հանձնում է ենթադրում, Զախարովան պատասխանեց. «Մենք արդեն ասել ենք, թե այն խնդիրները, որ կան, կամ դրել է նախագահը համապատասխան հատուկ գործողությունները սկսելուց առաջ, ոչ ոք չի վերացրել: Այո, դրանք արդիական են: Հարցն այն է, որ մենք պատասխանել ենք, չգիտեմ դա ինչպես կարելի է անվանել, Զելենսկու խնդրանքին: Մենք տեսանք հեռուստատեսությամբ: Տեսանք ու համապատասխան արձագանք տվեցինք»:
Զախարովան նաեւ բացատրեց, թե ինչ է նշանակում պատերազմն ավարտելու Ռուսաստանի մտադրությունը, թեեւ դա լայնածավալ ռազմական գործողություն է: «Մենք հիմա ֆանտազիայով չենք զբաղվում: Մենք հիմա շարժվում ենք փուլային: Հատուկ գործողությունն ընթացքի մեջ է, նպատակները նշված են, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մեկնաբանություններ է հրապարակում: Սրան զուգահեռ արձանագրել ենք Զելենսկու տեսաուղերձը կամ խնդրանքը: Եղել է խնդրանք՝ մենք չենք արձագանքել եւ վերջ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ