Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինա. դիտեք այն աշխարհի տարբեր ակնոցներով

Փետրվար 28,2022 13:00

Արաբական մի ասացվածք կա. «տեսածը տարբերվում է քննարկելուց», ասել է թե՝ իրականում տեղի ունեցողին ականատես լինելը միշտ տարբերվում է նրանից, ինչ շուտով տեղի կունենա: Գաղտնիք չէ նշել, որ նոր գործակալությունների, վեբկայքերի, մամուլի, լրատվամիջոցների, թերթերի մեծ մասը պաշտոնական կառավարական աղբյուրներ են, մյուսների մեծ մասը վերահսկվում է կառավարության կողմից կամ գրեթե պաշտոնական են։ Ուստի փորձենք ներկայացնել, թե ինչպես են արձագանքում արաբական լրատվամիջոցները՝ Ուկրաինայում այս օրերին տեղի ունեցող պատերազմին:

Ըստ «Սիրիական դիտորդ»-ի. «Արեւմուտքը ուկրաինական ճգնաժամ առաջացրեց՝ նրան ՆԱՏՕ-ին միանալու մղելով»:

«Սիրիայի արտաքին գործերի եւ արտագաղթողների փոխնախարար Բաշար ալ Ջաֆարին հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը վերաբերում է Սիրիային, քանի որ այն կորոշի, թե արդյոք ԱՄՆ-ը կարող է միաբեւեռ աշխարհակարգ սահմանել», – գրում է Syria Times-ը:

Փոխնախարար Ջաֆարին հայտարարել է, որ Սիրիան ելնելով իր սկզբունքային դիրքորոշումներից, աջակցում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչմանը՝ նշելով, որ երկու ամիս առաջ պատրաստակամություն է հայտնել աշխատելու ուղղությամբ։ Երկու հանրապետությունների հետ հարաբերություններ կառուցելը ընդհանուր շահերի շրջանակներում։ «Sana» լրատվական գործակալությունը, որը պաշտոնական պետական լրատվական գործակալություն է, 2022 թվականի փետրվարի 24-ին՝ ներխուժման օրը, անդրադարձել է ռուսական կողմի գործողություններին: Իսկ մեկ այլ հրապարակմամբ, գործակալությունը տեղեկացնում է. «Ռուսաստան. ուկրաինական հետախուզությունը պատրաստում է ենթադրյալ քաղաքացիական զոհերի հորինված տեսարաններ՝ Ռուսաստանին մեղադրելու համար»: Ըստ «ՍԱՆԱ»-ի մեկ այլ հրապարակման, «Սիրիան հաստատել է իր դատապարտումը Արեւմուտքի թշնամական պրակտիկան, դիրքորոշումներն ու արշավները, որոնք ուղղված են Ռուսաստանին եւ նրան վիրավորելու փորձերին՝ նշելով, որ որոշ արեւմտյան երկրներ, մասնավորապես ԱՄՆ-ը, հորինել են ուկրաինական ճգնաժամը՝ խաթարելու Ռուսաստանի ազգային անվտանգությունը»։

Հասկանալի է, որ սիրիական վարչակարգն իր ողջ լրատվական, դիվանագիտական, քաղաքական կշիռը եւ հասկանալի պատճառներով դրել է ռուսական պետության տրամադրությանն ու ծառայությանը։ Ես կասկածում եմ, թե սիրիական վարչակարգի ներդրումը որեւէ էական ներդրում կունենա պատերազմում, կարծում եմ, տրամաբանական կլինի ասել, որ սիրիական վարչակարգի համերաշխությունը կարող է զուտ երախտագիտություն լինել ՌԴ նախագահ Պուտինին, ով փրկեց սիրիական ռեժիմը զինված ընդդիմության կողմից ռազմական տապալումից։

Քրիստոնեական ազգային աջակողմյան լիբանանյան ուժերը, որոնք հայտնի են որպես արեւմտյան ժողովրդավարության կողմնակից, լրատվամիջոցները մինչ այժմ չեզոք դիրք են գրավել, չնայած այն հանգամանքին, որ դա սիրիական վարչակարգի թիվ մեկ քաղաքական մրցակիցն է, որը գրեթե միշտ ռազմական եւ քաղաքական բախումների մեջ է մտել լիբանանյան ուժերի հետ՝ Մոսկվայի կողմից դիվանագիտորեն, ռազմական եւ քաղաքականապես աջակցությամբ։

Սիրիան աջակցում է Ռուսաստանի կողմից Արեւելյան Ուկրաինայի անջատված շրջանների ճանաչմանը: Արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեքդադը հայտարարել է, որ սիրիական կառավարությունը «կհամագործակցի» Մոսկվայի կողմից աջակցվող անջատականների վերահսկողության տակ գտնվող երկու շրջանների հետ (Aljazeera Քաթար):

«Ուկրաինական ճգնաժամի հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունները։ Մենք պատերազմի դիմելը լուծում չենք տեսնում»,- Twitter-ում գրել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, ում երկիրը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ: «Զինադադարի հաստատումը եւ քաղաքական ու ժողովրդավարական լուծման վրա կենտրոնանալն անհրաժեշտություն է»,- հավելել է Ամիր-Աբդոլլահյանը։ Նա իր թվիթում ոչ մի հիշատակում չի արել Ռուսաստանի մասին:

Պատրաստեց
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

1-ին նկարում՝ Լիբանանյան ուժերի առաջնորդ Սամիր Ջաաջաա. «Ուկրաինական զարգացումները ապացուցեցին, որ գոյություն չունեն փոքր ու մեծ ազգեր, այլ՝ փոքր ու մեծ առաջնորդներ»

«Առավոտ» օրաթերթ
26.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28