Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելը մեր հյուսիսային դաշնակցի անհեռատես քայլն էր․ Շարմազանով

Փետրվար 27,2022 23:35

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ Զելենսկին Ալիեւի գովքն էր անում, իսկ այսօր արդեն Ադրբեջանի մայրաքաղաքում հակառուսական ու հակապուտինյան ցույցեր են կազմակերպվում։

Սա էլ Ռուսաստանի նոր դաշնակից Ադրբեջանը։

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելը մեր հյուսիսային դաշնակցի անհեռատես քայլն էր, ինչպես նաեւ մեծ սխալ էր Հայաստանի նոր իշխանությունների հակառուսական քայլերը կառավարման մասնավորապես առաջին փուլում:

Այդ սխալներից փայլուն օգտվեց Ադրբեջանը ու դարձավ իբր թե Ռուսաստանի դաշնակից։
Բայց ամենահարմար առիթի դեպքում ոչ միայն ադրբեջանական իբր թե ընդդիմությունը, այլ նաեւ իշխանությունը հակառուսական ու հակապուտինյան ցույցեր դեռ անելու է։

Թուրքը մնում է թուրք, անկախ նրանից՝ համիդյան թուրք է, երիտթուրք է, թե մուսավաթական կամ Ալիեւի ռեժիմը սատարող թուրք է։

Դրա վառ ապացույցը նաեւ նրանց քվեարկությունն էր Եվրոպայի Խորհրդում, որտեղ նրանք քվեարկությանը չեն էլ մասնակցել։

Հ.Գ. Դա հեչ, կարեւորը ռուսական դպրոցներ կան Բաքվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28