Ունենալով Ուկրաինայի իշխանության հետ հակասական փոխհարաբերություններ, ունենալով Արցախի չլուծված հիմնահարց, որի լուծումը մենք տեսնում ենք ոչ թե «Ընդհանուր պետության», այլ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքով, ունենալով չավարտված պատերազմ և չճշտված սահմաններ, որում գործուն դերակատարություն ունի և երրորդ կողմ է համարվում Ռուսաստանի Դաշնությունը, որ պարտադրում է մեզ խնամքով և զգուշավոր արտահայտվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այնուամենայնիվ, «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ այսօրվա մեր անտարբերությունը այլոց հանդեպ անթուլատրելի է մեր կարգավիճակում գտնվող պետության համար և կարող է նույն կերպ դրսևորվել մեր պարագայում։
«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը բացարձակ արժեք է, մենք հարգում և գնահատում ենք Ուկրաինա պետության ինքնիշխանությունը, նրա ժողովրդի՝ ինքնուրույն դաշինքներ և պաշպանության համակարգեր ընտրելու իրավունքը և խստորեն դատապարտում ենք ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա, համարելով ժողովրդավարության, ինքնիշխանության և գոյություն ունեցող միջազգային օրենքների դեմ ուղղված արհամարհանք և կոպտագույն խախտում։
«Հանրապետություն» կուսակցություն