Բելառուսական Գոմել քաղաքում ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան։ Այդ մասին հաղորդել է ուկրաինական zn.ua կայքը։
Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է ԱԳՆ տեղակալ Նիկոլայ Տոչիցկին։
Ըստ «Ուկրաինական Պրավդայի», բանակցությունները կկայանան «առանց որեւէ նախնական պայմանների»։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատել է բանակցությունները։
Կարդացեք նաև
ՌԴ ԱԳՆ տեղակալ Անդրեյ Ռուդենկան ասել է, որ իրենք պատրաստ են խոսել խաղաղության մասին, «արյունահեղության դադարեցման մասին, որը կօգնի փրկել մարդկանց կյանքերը»։
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ