Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնյակից ավելի երկրներ փակում են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Փետրվար 27,2022 17:44

19 երկիր հայտարարել է, որ փակում են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին հայտնում է  Meduza լրատվամիջոցը։

Այդ երկրներից են Իտալիան, Գերմանիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները։  Ֆրանսիան հայտարարել է, որ եւս պատրաստվում է փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

Այսօր ԵԽ-ն հայտնել էր, որ Ուկրանայի վրա հարձակման համար ՌԴ-ի դեմ սահմանված խիստ պատժամիջոցներին ավելացնում են  նաեւ ռուսական որոշ բանկերի՝ SWIFT համակարգից անջատելը։

Երեկ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի հակատանկային 1000 զինտեխնիկա եւ 500 Stinger հրթիռներ։ Բացի այս, Գերմանիան Նիդերլանդներին թույլատրել է Ուկրաինա ուղարկել  գերմանական արտադրության հակատանկային 400 միավոր զինատեսակ։

Փետրվարի 24-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ռուսական եւ ուկրաինական աղբյուրները հայտնում են երկրի  բազմաթիվ տարածքներում ընթացող մարտերի մասին։

 Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28