ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան գրառումը
Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։
Հիշեցնենք՝ փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ և ուղիղ հրահրմամբ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց խոշտանգումների, խեղումների, ողջ ու սպանված մարդկանց հրկիզման, խմբակային բռնաբարումների, իսկ նրանց ունեցվածքը ենթարկվեց ավերման ու թալանի։