Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան ընդդեմ ՌԴ-ի հայց է ներկայացրել Հաագայի դատարան

Փետրվար 27,2022 16:26

Ուկրաինան հայց է ներկայացրել Հաագայի դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ Զելենսկին հայտարարել է՝ մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի ագրեսիան արդարացնելու եւ ցեղասպանություն հասկացությունը խեղաթյուրելու համար։ «Մենք միջազգային  դատարանին խնդրում ենք անհապաղ կարգադրել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ  լսումներ նշանակել հաջորդ շաբաթ»,-ասել է Զելենսկին։

Փետրվարի 24-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ռուսական եւ ուկրաինական աղբյուրները հայտնում են երկրի բազմաթիվ տարածքներում ընթացող մարտերի մասին։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28