Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԶՈւ-ն շրջափակել է ուկրաինական Խերսոնն ու Բերդյանսկը․ բայրաքթարները ոչնչացնում են ռուսական ռազմական տեխնիկայի շարասյունը Խերսոնում

Փետրվար 27,2022 14:58

Վերջին մեկ օրում ռուսական զինված ուժերը շրջափակել են Խերսոնն ու Բերդյանսկը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։ Կոնաշենկովն ասել է, որ ռուսական ԶՈւ վերահսկողության տակ են վերցվել Գենիչեւսկը եւ Չերոբաեւկա օդանավակայանը։ Նա վստահեցրել է, թե ռուսական զինված ուժերը չեն հարվածում քաղաքներին եւ ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքն ապահովելու համար։

Ուկրաինական լրատվամիջոցներն էլ, հղում անելով Ուկրաինայի ԶՈւ հրամանատարին, ցուցադրել են կադրեր, թե ինչպես են թուրքական արտադրության բայրաքթարները ոչնչացնում ռուսական ռազմական տեխնիկայի շարասյունը Խերսոնում։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Կիեւի մարզի Բուչայում՝ Վոկզալնայա փողոցի երկայնքով, 101 արկ է ընկել ինը հարկանի բնակելի շենքի վրա։  Նախնական տվյալներով, զոհեր եւ տուժածներ չկան։

Փետրվարի 24-ին ՌԴ ԶՈւ-ն հարձակվել է Ուկրաինայի վրա։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28