Ռուսական պատվիրակությունն այսօր ժամանել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցելու համար։ Ռուսական կողմը հայտնել է, որ այնտեղ սպասելու է մինչեւ 15:00-ը։
Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Բելառուսի տարածքում հանդիպել եւ բանակցել։ «Մենք պատրաստ ենք բանակցել Ռուսաստանի հետ, բայց միայն այն քաղաքներում, որտեղից չեն հրթիռակոծում մեր քաղաքները։ Ստամբուլ, Բաքու, Վարշավա․ այս քաղաքներն ենք առաջարկել ՌԴ-ին՝ բանակցությունների համար, բայց եւ այլ քաղաքներ, որտեղից հրթիռներ չեն թռչում Ուկրաինայի վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ ուկրաինական աղբյուրները հայտնել էին, որ Բելառուսի տարածքից հրթիռ է արձակվել Կիեւի վրա։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ