Aravot.am-ի տեղեկություններով, գիշերը սպանություն է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի մոտ։
Շիրակի մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով՝ գիշերը ժամը մեկն անց ութ րոպեին շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ է ստացել, որ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի դիմացից դանակահարված վիճակում երիտասարդ է տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։
Գյումրի բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թվականին ծնված Վահագն Հարությունյանը՝ «կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ։
Կասկածյալ դեռ չկա։
Կարդացեք նաև
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել՝ կենսաբանական մահը վրա հասած և բազմակի կտրած-ծակած վերքերով՝ գլխի ու ազդրի շրջանում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ