Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերը կանջատվեն SWIFT համակարգից․ ԵԽ նախագահ

Փետրվար 27,2022 13:04

ԵԽ-ն, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան ձեռք են բերել համաձայնություն նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ․ նրանք որոշում են կայացրել  անջատել որոշ  ռուսական բանկերը միջազգային SWIFT  համակարգից։

Այս մասին տեղեկանում ենք երեկ երեկոյան տարածած ԵԽ-ի եւ Սպիտակ Տան հայտարարությունից։ Նոր պատժամիջոցը վերաբերում է ռուսական այն բանկերին, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին հայտնվեցին արեւմտյան պատժամիջոցների տակ։

ԵԽ նախագահը երեկ հայտնել է, որ դաշնակիցների հետ արդեն որոշում են կայացրել ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները սառեցնել․ «Մենք պատրաստվում ենք կաթվածահար անել  ՌԴ ԿԲ-ի ակտիվները։ Այս սահմանափակումը թույլ չի տա ՌԴ-ին օգտագործել իր ռազմական բյուջեն»։ Ըստ ԵԽ նախագահի, կկիրառվեն այնպիսի սահմանափակումներ, որոնք թույլ չեն տա ՌԴ ԿԲ-ին օգտագործել  իր միջազգային պահուստներն այնպես, որոնք կարող էին  չեզոքացնել պատժամիջոցների ազդեցությունը։

ՌԴ ԿԲ-ն հայտնել է, որ ունի բոլոր անհրաժեշտ միջոցները ֆինանսական կայունությունն ապահովելու եւ ֆինանսական հատվածի անխափան աշխատանքի համար։ Ըստ ՌԴ ԿԲ-ի, հաճախորդների հաշիվներում առկա ֆինանսական միջոցները հասանելի կլինեն ցանկացած պահի, շարունակում են գործել նաեւ բանկային քարտերը։

ՌԴ ԿԲ-ն մտադիր է շարունակաբար բանկերին տրամադրել կանխիկ եւ անկանխիկ իրացվելիություն ռուբլով։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28