Ավելի քան 150 հազար մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինան ռուսական ներխուժման սկսվելուց հետո։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
Նրա խոսքով, Ուկրաինայից մեկնածների կեսը հատել է Լեհաստանի հետ սահմանը, մինչդեռ շատ փախստականներ մեկնել են Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ։ Միաժամանակ Գրանդին նշել է, որ «ռազմական իրավիճակը դժվարացնում է փախստականների թվի գնահատումը և օգնության ցուցաբերումը»։
Ինչպես շաբաթ օրը հայտնել է Reuters-ը, փախստականները, ովքեր հեռանում են Ռուսաստանի ներխուժման պատճառով, շարունակում են լքել երկիրը Ուկրաինայի արևմտյան սահմանի միջոցով: Վերջին երկու օրվա ընթացքում մոտ 100 հազար մարդ ժամանել է Լեհաստան՝ ժամանակավոր ապաստան գտնելով մարզասրահներում և երկաթուղային կայարաններում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում