Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված անձի գերեզմանը քանդելու ու նոր գերեզման կառուցելու փաստով ոստիկանության «Կումայրի» բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ըստ մեր տեղեկությունների, նախորդ օրը ոստիկանություն հաղորդում է ստացվել ԱՄՆ-ի քաղաքացի Ն․ Գ․-ի լիազորված անձից առ այն, որ Գյումրի քաղաքի 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված իր հոր գերեզմանը հորեղբայրն առանց իր թույլտվության և գիտության՝ քանդել է և կառուցել է նոր գերեզման:
Հանգամանքները պարզվում են: